Ալեն Սիմոնյանը, ով վերջին ժամանակներում քիչ է գրառումներ կատարում, այս անգամ կեսգիշերն անց ուշագրավ գրառում է կատարել։ Նրա գրառման մեջ օգտատերերը խորհրդավորություն են նկատել։
Առաջին հայացքից այն տխուր, զգաստացնող, ապա հուսադրող է և լիահույս ապագայի հանդեպ։ ԱԺ նախագհաը գրել է, որ ծանր ժամանակներից հետո ուժեղ ժամանակահատվածն է գալու և իր կարծիքով Հայաստանը այժմ ծանր ժամանականեր է ապրում և հետևաբար ուժեղ պիտի դուրս գա։
Ալեն Սիմոնյանը մասնավորապես գրել է․ «Ծանր ժամանակները ծնում են ուժեղ մարդկանց, ուժեղ մարդիկ ստեղծում են թեթև ժամանակահատվածներ:
Թեթև տարիները ծնում են թույլ մարդկանց: Թույլ մարդիկ ստեղծում են ծանր ժամանակներ… Չգիտեմ՝ ով է ասել,և ըստ իս մենք հիմա շատ ծանր ժամանակներ ենք ապրում և միանշանակ շատ ավելի ուժեղ ենք դուրս գալու:
Խաղաղ և ապահով ապագա պետք է թողնենք մեր երեխաներին»։ Եվ թող որ Հայաստանը մշտապես ուժեղ լինի։