«Մենք հայրիկին թողել ենք Կիևում, որպեսզի նա․․․». անհնար է առանց արցունքների լսել այս փոքրիկին․ տեսանյութ

Ուկրաինայում իրավիճակը շարունակում է մնալ ծանր։ Խաղաղ բնակչությունը տեղահանված է։ Նրանք արցունքն աչքներին հեռանում են հայրենիքից՝ հարազատների մի մասին թողնելով այնտեղ։ Հազարավոր ուկրաինացիներ մեկնում են Լեհաստան։

 

Երեխաները լաց են լինում և նրանց համար խոսելն ու մտածելը նույնքան  ծանր է։ Վարը ներկայացված տեսանյութում այս փոքրիկ տղան, եթե անգամ չխոսի, աչքերն ամեն բան խոսում են, խոսում ու պատմում ամենացավալիի մասին։ Մեկ օրում նա այնքան հասցրեց մեծանալ։ Տեսախցիկի առջև պատմում է, որ հայրիկին թողել են Կիևում, որպեսզի օգնի, պաշտպանի հերոսներին և եթե պետք է անգամ կռվի։

 

 

Փողոցները լի են մեքենաներով, որոնք շտապում են հատել սահմանը և ընտանիքին րոպե առաջ հասցնել անվտանգ վայր։ Եղանակն այսօր Ուկրաինայում անբարենպաստ է։

 

Կադրերում տեղումներ են նկատվում։ Մարդիկ կրակ են վառել, երեխաներին հավաքել շուրջը, որպեսզի չսառչեն մինչ հնարավոր կլինի շարժվել դեպի առաջ։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!