«Մենք ապրում ենք  մի ժամանակաշրջանում, երբ «երկաթե մուրճն» ու «պողպատե մանդատը» վեր են Սահմանադրությունից»․ Արթուր Վանեցյան

Հունիսի հինգին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը։ Ֆեյսբուքյան հաշվում գրառմամբ է հանդես եկել նաև Արթուր Վանեցյանը, որտեղ հիշեցրել է 18-րդ դ․ իրադարձությունները և նկարագրել պատմական դրվագ՝ Հնդկաստանում մի խումբ հայասեր մտավորական գործիչներ կազմում էին Հայաստանի Սահմանադրությունը։

Այդ ժամանակ Հայաստան պետությունը դեռ գույություն չուներ։ Նշել է՝ նրանց մտքով չէր անցնի, որ 21-րդ դ․ Սահմանադրությունը կթիրախավորվի իշխանությունների կողմից։

«Այո՛, այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ «երկաթե մուրճը», «պողպատե մանդատը» վեր են Սահմանադրությունից»,- գրել է Վանեցյանը, այնուհետև ընդգծել՝ «երկաթե մուրճ»-ի թափահարմամբ փորձ է արվում վտանգել Հայաստանի գլխավոր օրենքը՝ երկրում առաջնորդվել 1 մարդու քմահաճույքներով, այլ ոչ օրենքով։ Երկրի հետագա զարգացումը քաղաքական գործիչը տեսնում է Սահմանադրության պահպանման մեջ և դաշինքը շարունակելու է պայքարը։

Պայքար հանուն Հայաստանի պետականության։ Նշենք, որ Արթուր Վանեցյանը ներկայացնում է «Պատիվ ունեմ» դաշինքը, ով ընտրություններում ժողովրդից ստացավ մանդատ և խորհրդարանի մաս դարձավ։

Համացանցային տիրույթում օգտատերերը նշում են՝ Վանեցյանը լայն հնարավորություններ ունի երկրի համար «մի լավ բան» անելու, քանի որ վերջինս խորհրդարանում մանդատ կունենա։

Понравилась статья? Поделиться с друзьями: