Դիանա Գրիգորյանի նոր «Երդում» հեռուստասերիալն արդեն եթերում է։ Այս հեռուստասերիալը դեռ նկարահանման փուլում տարատեսակ քննադատությւոնների արժանացավ, մասնավորապես այն բանի համար, որ որոշ դրվագներ նկարահանվել են Թուրքիայում։
Այդ քննադատություններին Դիանան վատ չի վերաբերվում, քանի որ նշում է, որ նրանք տեղյակ չեն եղել մեր գտնվելու նպատակից։
Այնուհետև մանրամասնել է և ասել, որ այնտեղ նկարահանումներն անցկացվել են հայկական գերեզմանատանը։ Ֆիլմի անձնակազմը եղել է հայ մեծերի գերեզմանոցներում։ Իսկ սերիալում ներկայացվելու է հայ ճարտարապետությունը, որոնք կառուցել են հայերը Թուրքիայում։
«Մենք այնտեղ` թշնամու հողում` ծովի մոտ, բղավել ենք՝ «Հայաստա՜ն»…»»,- մանրամասնել է սցենարիստը։ Դիանա Գրիգորյանն իր խոսքում նշել է նաև, որ մեր իրականությունը ցավոտ է և որքան էլ փորձենք փախչել նրանից, միևնույնն է իրականությունը փոփոխման ենթակա չէ, ցավոք սրտի, այն նույնն է։
Սցենարիստը հավելում է, որ այս ֆիլմի հաղորդագրությունը, գաղափարն այն է, որ անձնական ողբերգությունն անհատին է պատկանում, իսկ հայրենիքինը՝ բոլորինս է։