Մենք ազգ չենք, ոչ էլ ցեղախումբ այլ մարդկանց խումբ, որոնք խոսում են մի լեզվով, ունեն նույն հավատքը և ապրում են նույն հողատարածքում․․․

Դերասանուհի Անահիտ Մուտաֆյանը շարունակում է քաղաքական իր ակտիվ պայքարը և հորդորում ու կոչ անում հանրության միանալ իրեն։

Դերասանուհին մեղադրում է հանրությանը, որ համակերպվում են Վարչապետի որոշումների հետ։ Անահիտ Մուտաֆյանն այս անգամ կրկին բողոքում է և նշում, որ հայերը ազգ չեն, ուղղակի խոսում են մի լեզվով և ապրում մի տարածքում։

Նա մասնավորապես գրել է․ «Ես կհասկանայի, որ ազգ ենք, երբ երեկ դրա ասուլիցից հետո առանց առաջնորդի հրահանգի սպասելու լցնեինք Երևանի փողոցները, ես կհասկանայի, որ ազգ ենք,

երբ հերոսածին Գայանե Հակոբյանի ձերբակալումն ու կալանավորումը դառնար ազգային պատվի խնդիր, ես կհասկանայի, որ ազգ ենք, երբ կապիտուլանտը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո գոյություն չունենար,

սակայն մենք ազգ չենք, ոչ էլ ցեղախումբ այլ մարդկանց խումբ, որոնք խոսում են մի լեզվով, ունեն նույն հավատքը և ապրում են նույն հողատարածքում»։

Понравилась статья? Поделиться с друзьями: