Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, հաճախ է որդու մասին հրապարակումներ կատարում։ Նա հանրայնացնում է Մենուայի լուսանկարները և պատմում նրա մասին։ Հասարակությունն այնքան բան դեռ պիտի իմանա իր հերոսի մասին։
Մեծարի ու հավերժ վառ պահի հիշատակը։ Սերտի նրա սխրանքներն ու սերունդներին փոխանցի։ Այսօր հերոս Մենուայի որդու՝ Սարդուրի ծննդյան օրն է։ Այդ առիթով հերոսի մայրը լուսանկարներ է հանրայնացրել և ուշագրավ գրառում կատարել։ «Մենուա, Սարդուր…..իմ տնկած ազնվացեղ ծառի անկոտրում ճյուղեր…..
Մենս, որդուդ ծնունդով ծնունդդ շնորհավոր, քանզի դու շարունակվում ես Սարդուրիս մեջ, ապրում նրա մեջ, երազում նրա երազանքներով:
Աչքերիս մեջ միշտ վառ կպահեմ նախորդ մարտի 11-երի քո անմոռաց հայացքը, ու միշտ այս օրը այդ հայացքով կնայեմ Սարդուրիս….. Մենս, իմ լույս, իմ իմաստ, վերջին խոսքերդ՝ ճտերիս լավ կպահես, իմ ապրելու միակ իմաստն են հիմա…….
Լավ կպահեմ, կտամ այն ամենը, ինչ դու էիր երազում…… բալիդ ծնունդը նորից շնորհավոր, բալես»,- գրել է Կարին Տոնոյանը։