Հումորային տարբեր նախագծերի ճանաչված պրոդյուսեր, հաղորդավար, դերասան Մենչն , ով այս օրերին բնակվում է ԱՄՆ-ում ,իր վերջին հարցազրույցում անդրադարձել է հանրության կողմից սիրված հերթական սիթքոմին:
Պրոդյուսերը նշել է , որ <<Հարս չկա>>-ի նվերջին կարահանումների ժամանակ իրենք ստիպված են եղել հրաժարվել որոշ պլանավորված սցենարներից՝ աշխարհում տիրող իրավիճակի թելադրանքով:Մենչը հեռուսատդիտողին ուրախացրել է՝ հայտնելով երկրորդ եթերաշրջանի մասին, նա չի բացառել, որ ինքը ևս գուցե խաղա սպասվող եթերաշրջանում:
Արդեն հարազատ դարձած և սպասված դերասանական թիմին կտեսնենք նաև հաջորդ սերիաներում, սակայն նրանց շարքերը կհամալրեն նորերը: Մենչը նշել է , որ հեռուստաէկրաններին սիթքոմը հավանաբար կհայտնվի հոկտեմբերի սկզբից:
Տաղանդավոր պրոդյուսերի հաղորդումները միշտ սիրվում են հանրության կողմից,հանդիսատեսը հիշում է դեռ «Բլեֆը», «7,5»-ը, «Երեկոյան կոկտեյլը», «Սուպեր դուետը»: Պրոդյուսերը նաև հրաշք ընտանիք ունի, նրա կինը Քրիստինա Սմսարյանն է , ով մինչև ամուսնությունը մոդել է եղել։ Նրանք ունեն 3 երեխա, ավագ դուստրը՝ Էլինան և երկվորյակներ՝ Աշոտն ու Մարիամը։ Այս օրերը բոլորի պես նրանք էլ տանն են անցկացրել, ապրել կարանտինային առօրյայով: