Մենուա Հովհաննիսյանի կինը պատմել է, թե ինչպես է ամուսինը փախցրել իրեն և ինչպես է այսօր հաղթահարում կարոտը

Մենուա Հովհաննիսյանին ճանաչում են բոլորը։ Հայորդին կյանքը չխնայեց հայրենիքի համար։ Այսօր նա իր սրելի հայրենիքի գրկում է, իսկ կինը՝ Թամարա Կոստանյանը, աշխատում և մեծացնում է երկու երեխաններին։

Թամարան պատմելով իր և ամուսնու միության մասում՝ նշում է, որ Մենուան իրեն փախցրել է։ Ընդ որում՝ շատ անգամներ չէր էլ տեսել Թամարային, այլ 1-2 հանդիպումը բավական է եղել, որպեսզի կարողանա հասկանալ գեղեցկուհու ներաշխարհը։

Թամարային հանդիպել է աշխատավայրում․ տեսել, հավանել է, ապա ընկերների հետ եկել, փախցրել ու տարել մայրիկի տուն։ Մայրն էլ՝ Կարին Տոնոյանը, սիրով ու ջերմությամբ ընդունել է։

Տարիներ անց Մենուան կնոջն ասել է, որ փախցրել է, որպեսզի հետագաում թոռներին պատմելու բան ունենա։ Զուգը երկու հրաշք երեխաներ է  ունեցել՝ Սարդուրն ու Արինան։ Թամարան այսօր անվերջանալի կարոտը սրտում ապրում է հանուն երեխաների։

Մի առիթով նշել էր, որ բազմաթիվ դժվարություններ է կարողացել հաղթահարել, սակայն այս մեկը չի ավարտվում, չի կարողանում հաղթահարել և գնալով ավելի է խորանում՝ տանելով իրեն դեպի անդունդը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!