«Մենահամերգ` քնելուց առաջ»․ Սիլվա Հակոբյանի դստեր՝ Միլայի «համերգը»․ հումորային տեսանյութ

Սիլվա Հակոբյանի դուստրը՝ փոքրիկ Միլան, աստղ է դարձել։ Նրան սիրում են երգչուհի մայրիկի բոլոր երկրպագուները։ Սիլվայի գրեթե  բոլոր հրապարակումներում կարելի է ականատես լինել Միլայի արկածներին։

Օրերս նա դարձավ երկու տարեկան։ Իսկ տարեդարձից օրեր առաջ Միլայի մայրիկը և հայրիկը կազմակերպել էին դստեր մկրտությունը։

Հարցազրույցներից մեկում Սիլվան հարցին, թե ինչո՞ւ դստեր տարեդարձն ու մկրտությունը միասին չեն նշել, ինչպես արվում  է սովորաբար, պատասխանել էր, որ այդպես էին պլանավորել, սակայն կնքահորը այդ օրը հարմար չի եղել գալ Հայաստան։

Կապուտաչյա Միլայի կնքահայրը Ռուսաստանում հայտնի վարսահարդար Գեորգի Կոտն է։ Ավելի վաղ Սիլվան հայտնել էր, որ Կոտը նրանց ընտանիքի լավագույն ընկերն է և միշտ ցանկություն է հայտնել լինել Սիլվայի երեխայի կնքահայրը։

Երեկ երեկեյան Սիլվան հանրայանացրեց մի տեսանյութ, որտեղ Միլան հերթական անգամ փայլում էր։ Նա քնից առաջ բարձրախոսը ձեռքին  փոքրիկ համերգ էր կազմակերպել և երգում էր մայրիկի համար։


Տեսանյութին կից Սիլվա Հակոբյանը գրել է․ «Մենահամերգ` քնելուց առաջ»: Միլայի համերգը կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: