Այս օրերին Հայաստանում տիրող անորոշ իրավիճակը հանրության մեծ մասին ստիպում է վատատեսական մտորումներ ունենալ ապագայի հանդեպ։
Մարդիկ ողջ օրը հետևում են լրատվական դաշտին բարի լուրի ակնկալիքով։ Վերջին շրջանում վատ, բացասական լուրերի պակաս չի լինում լրահոսում։ Եվ ահա Տիգրան Խզմալյանը, ով բավական ակտիվ համացանցային գործունեություն է ծավալում, մշտապես քաղաքական բնույթի գրառումներով է հանդես գալիս։
Այս անգամ Խզմալյանը չափազանց դրական և ուրախացնող գրառում է կատարել Հայաստանի մասին։ Իհարկե նրա գրառումը պաշտոնական որևէ հիմք չունի, սակայն այն տրամադրություն բարձրացնող է։
Ըստ երեևույթին՝ նա ցանկացել է քննադատել վատատեսական, բացասական մտքեր արտահայտող անձանց և ինչ-որ մի կերպ հասկացնել, որ բավ է բացասականով լցնել լրահոսը։ Խզմալյանը մասնավորապես գրել է․ «Հայե՛ր, բայղուշներին մի լսեք։
«Մեղրիի միջանցք չի լինի։ Կլինի Հյուսիս-Հարավ ուղի՝ Սև ծովից Պարսից Ծոց։ Արցախն էլ հայկական կմնա»։ Մեկնաբանություններում օգտատերերը ակտիվ գրառումներ են կատարել և երանությամբ պատկերացրել վերոնշյալը։