Մեղմ ու քնքուշ երգերի սիրահարներին Սարգիս Եղիազարյանը գեղեցիկ նորությամբ անակնկալ է մատուցել

Երտասարդ հայտնի երգիչներից Սարգիս Եղիազարյանը, ով ունի նաև դերասանության հաջող փորձառություն, նոր գործի պրեմիերայով է հանդես եկել, որը յուրօրինակ անակնկալ է մեղեդային մեղմ ու քնքուշ երգերի սիրահարների համար։

Երգի խոսքերը այս անգամ էլ է Սարգիսը հեղինակել։ Նա ունի բավականին հաջող ստեղծագործական փորձառություն։ Երգի մեղեդին Սարգիսը վստահել է Գրիգոր Կյոկչյանին։


Սարգիսի նոր ստեղծագործության գործիքավորողը Գուրո Գասպարյանն է։ Ստացված ստեղծագործությունը դեռևս ներկայացվում է առանց տեսահոլովակի, սակայն այս հանգամանքը չի խոչընդոտել, որ երգը սիրվի և ընդունվի շատերի կողմից։

Սարգիսն իր յութուբյան ալիքում տեղադրած երգի տարբերակի ներքո գրել է, որ այդ ստեղծագործությունը նվիրված է փոքրիկ Ռիտային՝ առանց մանրամասնելու, թե ով է Ռիտան։ Երգը վերնագրված է «Սրտիս փոքր կես» ձևակերպմամբ։

Սարգիսի մատուցած նոր, մեղմ ու քնքուշ ստեղծագործությունը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ՝ մեկնաբանություններում կիսվելով նաև ձեր տպավորություններով։

Понравилась статья? Поделиться с друзьями: