Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը բավականին մեծ ակտիվություն ունի սոցիալական հարթակներում։
Նա նաև բավակնաին մոտ է կանգնած քաղաքացիներին և անձամբ է ծանոթանում մայրաքաղաքի խնդիրներին։ Նրան հաճախ կարելի է տեսնել մայրաքաղաքում զբոսնելիս։ Նա օրերս անչափ կարևոր մի գրառում է կատարել և մտահոգություն հայտնել հանրության պառակտման մասին։
Այս անգամ ավագանու անդամը գրում է, որ Հայաստանի հայերը սկսում են մեղադրել սփյուռքահայերին, որ իրենց հայրենիքում չէին և չէին կռվում հայրնեիքի համար, սակայն պшտերшզմի օրերին բոլորովին հակառակ պատկերն էր․ նրանք շնորհակալ էին, որ սփյուռք ֆինանսական ակտիվ օգնություն է ցուցաբերում։
Իզաբելլա Աբգարյանը մասնավորապես գրել է․ «Նույն մարդիկ, որ պшտերшզմի օրերին սփյուռքի միտինգներն էին տարածում՝ ասելով «հալալա», սփյուռքին հաշվեհամարներ ուղարկում և նշում, թե ինչքան փող փոխանցվեց, հիմա եփելու են «էստեղ լինեիք, կռվեիք» թեման:
Մի տրվեք այդ քայքայիչ ազդեցությանը: Տեղից ինչքան հնարավոր էր պառակտել են: Ու հիշեք, Հայաստան֊Արցախ֊Սփյուռք կապը խզելը միշտ եղել ա թշնամու օրակարգը»։