Մեհրիբանը խնդրել է Ալիևին այլևս «Nə oldu Pashinyan» չասել․ մանրամասներ

Ադրբեջանական հարձակման ու արցախի մի մասի գրավման ցավալի իրադարձություններից հետո Ադրբեջանի ղեկավարն իրեն այնքան համարձակ և ուրախ էր զգում, որ դա չէր կարողանում թաքցնել նաև եթերների ժամանակ։

Մի քանի օր շարունակ ադրբեջանական հեռուստաալիքներով ելույթներ ունենալով՝ Ալիևը հաճախ էր բարձր տրամադրությամբ ասում․ «Nə oldu Pashinyan», ինչը նշանակում է՝ «Ի՞նչ պատահեց, կամ՝ ի՞նչ կա Փաշինյան»։

Այս արտահայտությունն ադրբեջանական կողմում մեծ ոգևորությամբ ընդունվեց՝ դառնալով մեմ, չնայած որ միջազգային հարթակներում Ալիևի նման պահվածքն անլուրջ ու թեթևամիտ էին որակում։

Երեկ Ալիևը հարցազրույց է տվել CNN հայտնի լրատվականի թուրքական տարբերակին։ Հարցազրույցի ժամանակ խոսել է այն առաջարկների մասին, որոնք իրենք արել են Հայաստանի ղեկավարությանը՝ ակնկալիք հայտնելով, թե հայկական կողմը չի մերժի դրանք։

Իր խոսքում Ալիևը նաև նշել է, որ ամեն ինչ ցանկանում են անցյալում թողնել։ Օրինակ՝ իր տիկինն իրեն տանը խնդրել է այլևս հանրայաին հարթակներում չհնչեցնել մեմ դարձած արտահայտությունը՝ դա նույնպես թողնելով անցյալում։

Понравилась статья? Поделиться с друзьями: