«Մեկուկես ամիս առաջ պատվաստվեցի, երկրորդ սրսկումս երկու շաբաթից է, ափսոսում էլ եմ մի քիչ, որ․․․»․ ի՞նչ է պատմում Լևոն Բարսեղյանը պատվաստման մասին

Լրագրող, «Ասպարեզ» խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը անձնական օգտահաշվում հաճախ է ներկայացնում քաղաքական իրությունների իր վերլուծությունները։

Այս անգամ Բարսեղյանն անդրադարձ է կատարել բավականաչափ քննարկաված պատվաստումների թեմային։ Նա խորհուրդ է տվել հանրությանը պատվաստվել՝ նախապես նշելով, որ, բնականաբար, դա յուրաքանչյուր անձի որոշելիքն է։ Հայտնել է, որ անձամբ գնացել է այդ քայլին, պատվաստվել է և 2 շաբաթ անց պատրաստվում է 2-րդ սրսկմանը։

Բարսեղյանը հարցրել է՝ եթե իրանցիներն այստեղ պատվաստվում են ու քանի որ լիարժեք պատվաստման համար երկրորդը նույնպես պետք է ստանալ, կարելի՞ է ենթադրել, որ ապագայում զբոսաշրջության զարգացման համար կարելի է հաշվարկել նրանց թիվը և բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներին թվեր հայտնել, թե քանի հյուր է ապագայում սպասվում։

Այնուհետև անդրադառնալով պատվաստման վերաբերյալ հին ավուրց դաժան պատմություններին՝ այնուամենայնիվ, խորհուրդ է տվել հանրությանը՝ պատվաստվել։ «Ձեր իրավունքն է անշուշտ պատվաստվել կամ չպատվաստվել, բայց իմ խորհուրդն է պատվաստվել: Հայի ետի խելքի պատմությունը չկրկնվի:

Շուտով կպատմեմ իմ կովիդ19-ի մասին, ծանր բան էր, էդ թունելով էլ անցա 3 ամիս առաջ, մեկուկես ամիս առաջ պատվաստվեցի, երկրորդ սրսկումս երկու շաբաթից է: Ափսոսում էլ եմ մի քիչ, որ մերոնք կարող են պատվաստվել էդ դեղերը, բայց օտարներն են պատվաստվում»,- գրել է Բարսեղյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: