Շատ են երգերը սիրելիներին կամ մայրերին նվիրված։ Գևորգ Սիրեկանյանը նոր գործ է ներկայացրել, որը նվիրված է քույրերին։ Նա երգը վերնագրել է «Իմ քույր»։ Այն հնչել է հարսանիքի ժամանակ։ Նարեկը քրոջ հարսանիքը այս երգով է շնորհավորել։
Երգում քրոջ հանդեպ անափ սիրո մասին է երգում եղբայրը, նրան խոստովանում, որ նրա ժպիտով ինքն ամրանում է, իսկ նրա համար պատրաստ է անգամ կյանքը տալու քրոջ համար, քանի որ նրանից թանկ էլ ոչ ոք չունի։
Եղբայրները քույրերին ընկալում են որպես իրենց անունն ու պատիվ բարձր պահող հարազատի։ Երգում հիշատակվում է նաև այդ մասին։ Երգի մեղեդին և ոճը համահունչ է Գևորգ Սիրեկանյանի ոճին, նրա նախորդ երգերին։
Երգի խոսքերը հեղինակել է Սյուզի Ավդալյանը, իսկ երաժշտությունը գրել է Գևորգ Հովհաննիսյանը։ Քույրերին նվիրված շատ գեղեցիկ ու հուզական գործը կարող եք վայելել ստորև կցված նյութի մեջ։