Նազենի Հովհաննիսյանը տարիներ առաջ կորցրել է մայրիկին և այդ օրից ի վեր ապրում է մոր մասին հիշողություններով։ Նա այդ հիշողությունների մասին հաճախ պատմում է համացանցային իր հարթակներում և, երևի թե, փոքր-ինչ թեթևացնելով հոգում կուտակված վիշտը։ Նազենին այս անգամ մի գեղեցիկ լուսանկար է հանրայանացրել, որտեղ իր դեմքը նմանեցրել է մայրիկին։
Նա կից գրառման մեջ պատմել է ծնողների մասին, որտեղ ակներև է դերասանուհու հոգու կարոտն ու թախիծը։ Նազենին պատմել է, որ միշտ հայրիկին էր իրեն նմնաեցնում, սակայն վերջին շրջանում շատ անգամ հասկանում է, որ դեմքի վրա այս կամ այն դետալը մայրիկինն է։
Նազենին կարևորում է, որ անհատը իր շարունակության մեջ տեսնի հենց իր բալիկին, տեսնի նրան ում սիրում է։ Հաղորդավարուհին պատմել է, որ իրենց տան երեխաների մեջ հստակորեն նկատում է, թե ով է պապիկի գեները ժառանգել կամ ով տատիկինը։ Իսկ իրեն համարում է իր հոր աղջիկը։
«Ու ինչ լավ է, որ եվրոպացու արտաքինով, ազնվական հայի կանաչ աչքերով, առողջ, ՁԻԳ, ու շատ մաքրակենցաղ, պատասխանատու մարդ էր հայրս, թե չէ ինձ մի պահ պատկերացրի մեծ փորով էն, որ չի թողնում կոշիկի կապիչը կապել, գոռգռացող,
տաբատը մի տեսակ վատ նստած, հայկական մուննաթն անպակաս, հոխորտացող դեմքով՝ ամբողջ մարմինը պոտենցյալ «թրաշ» -ով, դրսի «բիսեդկում» նարդի խաղացող ու ինձ՝ ենթադրենք իր յոթ տարեկան դստերը, սիգարետի հետևից խանութ ուղարկող։
Հ.Գ. Ամեն օր փառք եմ տալիս Աստծուն իմ ընտանիքի և Ծնողներիս համար լույսի մեջ մնան հավերժ»,- գրել է Նազենին։