Քրիստինան թողարկեց «յարս սիրոն ա» Երգը։ Քրիստինան սպիտակ մեքենայի մոտ է, սպիտակավուն փայլուն հագուստով, մյուսում վագրային պրինտով է։
Քրիստինայի հետ պարում են մոտ չորս պարուհի։ Նրանք միանման հարդարանքով են։ Մեկ էլ այլ կադրում երկնագույն շորիկով է ճոճանակի վրա։ Կոնֆետային թուղթ է հիշեցնում Քրիստինայի երրորդ լուքը։ Մեկ օրում 184 հազար դիտում է հավաքել ու փաստել է Քրիստինան, որ հետաքրքիր է իր հանդիսատեսին։
Քրիստինայի մազերը մի տեղ հավաքած են, մեկ այլ տեղ ալիքաձև։ Երգը ամբողջովին հեղինակել է Արման Անտոնյանը։ Քոմենթներում նշել են, որ Քրիստինան առանձնահատուկ գեղեցկացած է այդ հոլովակում ու վառվռուն, թիթեռային կերպարը ընդունվել է։ «Թիթիզ», աղջկական երանգները բնորոշ են Քրիստինայի վերջին հոլովակներին։
Նա իր ոճն է ուրույն գտել ու այս էտապում այդ ոճով է հենց հանդես գալիս։ Քրիստինայի պրոդյուսինգով Մենչն է զբաղվում, ով նկարահանել է նրան իր պրոեկներում մի քանի։