Մեծ պրեմիերա․ «Նվիրականը»․ Արման Հովհաննիսյան

Ա․ Հովհաննիսյանը ներկայացրել է որակով մի կատարում, որին իր լսողները գուցե երկար են սպասել։ Արթուր Գրիգորյանն է գրել երաժշտությունը, բառերը՝ Անիտա Հախվերդյանը։

Երաժշտությունը մշակվել է ՄԻՔՍ պրոդակշնում։ Գործիքավորումը՝ Մարտին Միրզոյանի։ Ռեժիսորն է՝ Արեն Բայադյանը։ Օպերատորը՝ Վազգեն Մուրադյանը։

Հոլովակում Արմանի հետ է նվագախումբը, որը կլասիկ սկզբունքներով է կատարում երգը, ավելի մասշտաբայնություն հաղորդելով երգին։

Հայրենիքին է Արմանը ձոնում երգը։ Արմանը գեղեցիկ կոստյումով է։ Ամբողջապես դասականի մեջ է նկարահանված հոլովակը։ Երևի թե այն աստղը, որը պիտի Արմանի պատվին դրվի Լաս Վեգասում, պարտավորեցրել է Արմանին ավելի լուրջ գործ ներկայացնել։

Իհարկե սա կոմերցիոն երգ չէ, բայց դե Արմանն էլ ունի բազում կոմերցիոն երգեր և սա էլ թող լինի ոչ կոմերցիոն, բայց հարիր լինի այն «աստղին», որը սեպտեմբերի քսաներեքին Արմանի համար է դրվելու։ Ա․ Հովհաննիսյանը հոլովակում փայլում է իր մեծ ու մշակված դիապազոնով, կատարելով բարձր ու բարդ նոտաներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: