Հուլիսի 22-ին 37-ամյա Քեյթ Միդլթոնի և 37-ամյա արքայազն Ուիլյամի ավագ որդին՝ արքայազն Ջորջը, կդառնա 6 տարեկան։ Ծնողները որդու ծննդյան տոնը կնշեն Կարիբյան կղզիներում՝ համատեղելով ամառային հանգստի հետ։
Նշվում է, որ կղզի են մեկնել ընտանիքի բոլոր անդամները՝ Քեյթը, Ուիլյամը, հոբելյարը, նրա 4-ամյա քույրը՝ Շառլոտը և մեկամյա եղբայրը՝ Լուին։ Նրանց ուղեկցել են նաև Քեյթի ծնողները՝ Քերոլ և Մայք Միդլթոնները, ինչպես նաև նրա քույրը՝ Պիպան և եղբայրը՝ Ջեյմսը։
Քեյթը և Ուիլյամը զուր չէ, որ այս վայրն են ընտրել՝ որդու ծննդյան օրը նշելու համար։ Թագավորական ընտանիքն արդեն վաղուց է աչքի տակ առել Կարիբյան կղզիները։
Եղիսաբեթ II թագուհու կրտսեր քույրը՝ Մարգարեթը, այդ վայրը դրախտ էր անվանում և շատ էր սիրում այնտեղ անցկացնել արձակուրդները։ Իսկ մասնավոր կղզու սեփականատերը՝ Քոլին Թենանթը, թագավորական ընտանիքին 10 ակր հողատարածք է նվիրել, որտեղ Մարգարեթը շքեղ առանձնատուն է կառուցել։
Առաջիկա տոնի մանրամասները դեռ չեն գաղտնազերծվում, սակայն հայտնի է, որ արքայանզ Ջորջի ծննդյան օրվա կապակցությամբ Քենինգթոնյան պալատը գահաժառանգի նոր դիմանկարը կհրապարակի, ինչպես նաև կպատնի նրա ձեռքբերումների մասին։