Իրեն տղամարդ համարող տրանսգենդեր Ֆրեդի ՄաքՔոնելը դատարանի միջոցով փորձում է հասնել նրան, որ իրեն իր իսկ լույս աշխարհ բերած երեխայի հայր ճանաչեն։ Մեծ Բրիտանիայում սա առաջին այդպիսի միջադեպն է, գրում է Daily Mail-ը։
ՄաքՔոնելը կին է ծնվել, սակայն 25 տարեկանից հետո համոզվել է՝ ավելի լավ կլիներ տղամարդ ծնվել։ Նա սկսել է հորմոնալ թերապիա, մորուք է աճեցրել և պլաստիկ վիրահատություններ կատարել, սակայն իրեն չի զրկել երեխա լույս աշխարհ բերելու հնարավորությունից։
Իր՝ տղամարդ ճանաչվելուց հետո որոշ ժամանակ անց տրանսգենդերը հղիացել է՝ սերմնահեղուկի բանկի օգնությամբ։ Կրելով և լույս աշխարհ բերելով երեխային՝ նա փորձել է այնպես անել, որ բոլոր փաստաթղթերում ինքը նշվի որպես հայր։ Եթե Գերագույն դատարանը հօգուտ նրա որոշում կայացնի, ապա նրա որդին կլինի Մեծ Բրիտանիայի առաջին քաղաքացին, ով պաշտոնապես մայր չունի։
Հղիության ընթացքի և ծննդաբերության մասին Ֆրեդին փաստավավերագրական ֆիլմ է նկարահանել՝ «Ծովաձիուկ» խորագրով։ Այդ կենդանիների շրջանում ձագերին կրում են արուները։