Մեզ հյուրընկալեց Նիկոլ Փաշինյանի եղբայրը, վարչապետի հայրական տանն էլ եմ եղել․․․ Քրիստինե Հալաջյանն այցելել է հայ-ադրբեջանական սահման․ տեսանյութ

Քրիստինե Հալաջյանն իր ներհայաստանյան հերթական ճանապարհորդությունն է կազմակերպել՝ այս անգամ դեպի Տավուշ ուղղություն վերցնելով։ Նա այցելել է մի վայր, որն անմիջապես սահմանակից է Ադրբեջանին։

Բարձրանալով տեղում գտնվող կիսավեր եկեղեցիներից մեկը՝ Ք․ Հալաջյանն իր ընկերների հետ տեսել է, թե ինչպիսի բնաշխարհային տարբերություն կա․ հայկական կողմը փարթամ կանաչ է եղել, իսկ ադրբեջանական կողմը՝ մերկ հարթավայր։


Ք․ Հալաջյանն ուղիղ եթերում ցույց է տվել իր այցելած վայրը, ապա ասել, որ իրենք այդտեղ մեծ դժվարությամբ են հասել, քանի որ խիստ անմատչելի է այդ տարածքում ճանապարհը։ Իրենց ուզած վայր նրանց օգնել է հասնել Ն․ Փաշինյանի եղբայրը՝ Արտակը։

Ք․ Հալաջյանը պատմում է նաև, որ երեկոյան իրենց է այցելել Արտակ Փաշինյանը, ապա նրանց է միացել նաև Ն․ Փաշինյանի կրտսեր եղբայրը։ Նրանք համեստ ու հասարակ մարդկանց տպավորություն են թողել։ Ապրում են վարձով, զբաղվում են հողագործությամբ։

Ք․ Հալաջյանի ներկայացրած տեսանյութը, որտեղ կգտնեք այլ մանրամասներ, կարող եք ամբողջությամբ դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: