«Մե՛ն, ապրեցրու ինձ, որ հասնեմ քո տուն….»․ Կարին Տոնոյանի հոգեցունց գրառումը․ անասելի հուզիչ

Կարին Տոնոյանը հերոսածին այս ուժեղ անհատը իր հոգու դառը վիշտը կիսում է հանրության հետ իր գրառումներում։ Նա հաճախ որդու՝ Մենուայի մասնակցությամբ լուսանկարներ է հանրայնացնում և պատմում հերոսի մասին։

Կարին Տոնոյանի որդին այլևս դարձավ հանրությանը։ Հանուն մեզ ու հանուն հայրենիքի ընկավ Մենուան։ Ընկավ հերոսաբար ու հերոսի մահով։ Այս անգամ հերոսի մայրը գրառել է մի բանաստեղծություն՝ նվիրված որդուն, որն անասելի հուզիչ է։

Հերոսածին մայրը գրել է․ «Ինձ տար ապագա…. հիմա անցյալն է տերուտիրական հայոց ծիրերում, հիմա անգույն է ներկան, անիմաստ, իմաստը մնաց արնագույն հեռվում… ես քեզ կորցրի:

Ու ցավից այրվող կարոտիս այգում։ Լոկ մոխիր մնաց, մի մորմոք անտուն… հիմա… չէ, հիման էլ չունի երկունք, ոչինչ չի ծնում…

Երազանք չկա Ծիրանի ծովում, Արևամուտի բոց ամպերի մեջ միայն ժպիտն է մարում տղերքի, որ տուն չդարձան քեզ պես, քեզ նման… հիման…. այս հիման էլ չի ապրեցնում, թավալ է տալիս իր անկարողության, անհույսի ծովում, եղեգան փողից էլ բոց չի ելնում, ու բոց աչքերով խարտյաշ պատանին հիմա ինձ միայն երկինք է կանչում….

Անհույս հավատով , անհավատ հույսով… ու ես՝ անցյալում հավերժ բանտարկված, իմ մենախցի խղճուկ անկյունում թաղում եմ անշուք, անիմաստ ու մերկ իմ միակ հ ի մ ա ն… ինձ տար ապագա… կամ վերադարձրու քեզանով լցված անցյալը անդարձ: Մե՛ն, ապրեցրու ինձ, որ հասնեմ քո տուն….»։

Понравилась статья? Поделиться с друзьями: