Մգեր Արմենիան հացադուլ հայտարարեց․ ահա, թե որն է նպատակը և ինչ է պահանջում նա․ տեսանյութ

Մգեր Արմենիան, ով երգարվեստում անչափ սիրված էր և ուներ երկրպագուների բանակ, հայտարարեց քաղաքականություն մուտք գործելու մասին։

Նա Շուռնուխից քայլարշավ է սկսել և այժմ արդեն Երևանում է։ Ճանապարհին անընդհատ տեղեկացնում էր, թե որտեղ են հասել և ինչ պլաններ ունեն։

Երևանից նա ուղիղ եթերով հայտնեց, որ հացադուլ է հայտարարում։ Հայտնել է նաև, որ շարժումը իրենք նվիրում են ընկած հերոսներին, հայորդիներին «Մենք խոնարվում ենք զոհված տղաների շիրիմների առջև, մենք խոնարհվում ենք նրանց ընտանիքների առջև։

Մեզ համար շատ կարևոր է՝ բոլորս գիտակցենք և երբեք չմոռանանք նրանց»,- հայտարարել է Մգեր Արմենիան, ապա հավելել, որ իրենց շարժումն ունի տրամաբանական շարունակությունը և ինքը պատրաստվում է հացադուլ հայտարարել։

Հացադուլի նպատակը Փաշինյանի հրաժարականն է, քանի որ Մգեր Արմենիան համարում է, որ Փաշինյանը պարտության սիմվոլ է։ Մանրամսները դիտեք կից տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: