Մարտին Մկրտչյանը մայրիկին նվիրված անչափ գեղեցիկ երգ է ներկայացրել․ «Մայր, իմ աշխարհ»

Մայրիկներին նվիրված բազմաթիվ գեղեցիկ ու հուզիչ երգերի շարքերը համալրվել է ևս մեկ հրաշալի կատարմամբ, որը հնչեցնում է Մարտին Մկրտչյանը։ Երգիչը նոր գործ է ներկայացրել, որը վերնագրված է «Մայր, իմ աշխարհ»։

Երգի խոսքերը այս դեպքում ևս հեղինակել է հանրահայտ Ավետ Բարսեղյանը, ով իրեն բնորոշ նրբանկատությամբ կարողացել է փոխանցել երգչի կերպարին համապատասխան հոգեվիճակ և ապրումներ։


Երգի ռիթմիկ ու գեղեցիկ երաժշտությունը հեղինակել է Վահե Ալեքսանյանը։ Չնայած այն փաստին, որ երգը դեռևս չունի իր տեսահոլովակը, սակայն այն արդեն իսկ հասցրել է ընդունվել ու սիրվել Մարտին Մկրտչյանի երգարվեստի սիրահարների կողմից։

Երգում կարևորվում է մայրական սիրո, մայրական մշտական աջակցող ներկայության հանգամանքը։ Անկախ այն բանից, թե զավակը քանի տարեկան է, նա մշտապես մայրական ջերմացնող ներկայության կարիքն ունի, ինչի մասին ասվում է նաև երգում։

Մարտին Մկրտչյանի ներկայացրած նոր, գեղեցիկ ու հուզառատ գործը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!