Մարությանը պատվով լուծեց աղբի հարցը. Իմ ու իմ նմանների երեսը պարզ արեց. Արթուր Հայրապետյան

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Իմ ու իմ նմանների երեսը պարզ արեց Հայկը.. հա, ինձ անընդհատ հարցնում էին` ինչ ես պաշտպանում մեկին, որը չգիտի իր անելիքները.. քանի, քանի հոգու եմ ասել` կգա օրը, կտեսնեք.. շատ անգամ լռել եմ, որովհետեւ գործով էր պետք ապացուցել.. ոմանց սպասելիքները չիրականացան, որովհետեւ ուզում էին Հայկին պարտված տեսնել, անգամ ջանք չխնայեցին հարամելու, փչացնելու ու իրենց կեղտոտ քայլերը վերագրելու քաղաքապետին, իսկ ես լավ գիտեի, որ քաղաքի համար սրտացավ մարդուն հաջողելու է` անհնարինն անգամ։ Իսկ ես լավ գիտեմ Հայկին..

Մարությանը պատվով լուծեց աղբի հարցը.. եւ պատվով հաղթահարում է.. հա, առողջության հաշվին, բայց պարտականություններ կան, որ չի կարող մատերի արանքով նայել..

Հավատում եմ, որ տեղի կունենա տրանսպորտային համակարգի հեղափոխություն.. եւ մենք էդ հոգսից էլ կազատվենք։
Քեզ անսահման համբերություն եւ հաջողություններ եղբայր, որովհետեւ քո հաջողություններից է կախված քաղաքի ու քաղաքացու հաջողությունը..

Понравилась статья? Поделиться с друзьями: