Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանն ու ընկերները նվաճեցին Ռուսաստանի պատմության մեջ առաջին ոսկե մեդալը

Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը հաղթանակ է տարել թիմային բազմամարտում Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում:

Ռուսաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ոսկե մեդալ են նվաճել Արթուր Դալալոյանը, Իվան Ստրետովիչը, Նիկիտա Նագորնին, Դենիս Աբլյազինը եւ Դավիթ Բելյավսկին:

Վեց վարժությունների արդյունքում ռուսները վաստակել են 261,726 միավոր, Երկրորդ տեղը բաժին է հասել չինացիներին (260,729), երրորդը ՝ ճապոնացիներին (258,159):

Արթուր Դալալոյանը ռուսաստանաբնակ հայ մարմնամարզիկը 2018 թվականին բազմամարտում ոսկե մեդալ է նվաճել Դոհայում (Քաթար) անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում: Առաջնությունում իր հաղթանակով Արթուր Դալալոյանը Ռուսաստանի հավաքականին բերեց վերջին 19 տարվա ընթացքում առաջին ոսկին մարմնամարտում:

Понравилась статья? Поделиться с друзьями: