Մարկ Սաղաթելյանի կինն անելանելի վիճակում է հայտնվել․ նա ոստիկանություն է դիմել

Մարկ Սաղաթելյանին կհիշեն շատերը։ Նա բացառիկ հումոր ուներ և հրաշալի դերասան էր, ով անժամանակ կյանքից հեռացավ։ Ինչպես հայտնի է Մարկն ընտանիք ուներ։

Այսօր դերասանի կինը տհաճ իրավիճակում է հայտնվել։ Նունե Միքայելյանը դիմել է ոստիկանների օգնությանը՝ այլ ելք չունենալով։ Ահա թե ինչպի իրավիճակ է․ Կարեն և Լոլիտա Մանուկյանները Նունեից պարտքով գումար՝ 141 000 ԱՄՆ դոլար են վերցրել։

Որոշակի ժամանակահատված անց ամուսինները Նունեից կրկին գումար են վերցրել՝ 100 000 ԱՄՆ դոլար, այս անգամ տունն են ցանկացել վաճառել Նունեին, սական Նունեի պնդմամբ տունը չեն վաճառել և ամբողջ գումարից ետ են վերադարձրել միայն 75 հազար ԱՄՆ դոլարը։

 

Քրեական գործ է հարուցվել։ Նունե Միքայելյանը հավելել է, որ իր կարծիքով գործի մասնակիցներ են նաև դատախազ Սիսակ Խաչատրյանը, ով աշխատաում է Արաբկիրում։ Նա օգնում է մտերիմներին, որպեսզի պատիժ չկրեն։

Նունեն նշել է՝ Կարեն Մանուկյանը Սիսակ Խաչատրյանի կնոջ՝ Լուսինե Մանուկյանի եղբայրն է։ Սաղաթելյանի կինը հայտնում է, որ այլ ելք չունի և բարձրաձայնում է, որպեսզի իրավապահ մարմինների ուշադրությունը գրավի և գործն արդար լուծում ստանա։ Իսկ Լոլիտա Մանուկյանն էլ պնդում է, որ Նունեն ստում է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!