Մարիամ Փաշինյանը՝ Կորոնավիրուսով վարակվելուց հետո .<< Ես այնքան ուրախ եմ, որ....>>

Համավարակը չի խնայում ոչ ոքի ՝անկախ սեռից, կրոնից, զբաղեցրած պաշտոնից: Հայաստանի Հանրապետության վարչապետի վերջին հայտարարությունն անսպասելի էր, հաջորդեցին բազում մաղթանքերն ու աղոթքի խոսքերը Փաշինյանների առողջության համար:

Չնայած այդ հանգամանքին՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է աշխատել մեծ մասամբ առցանց ռեժիմով: Երեկ վարչապետը հաղորդեց նաև , որ իր ընտանիքում որևէ մեկը ջերմություն կամ այլ բարդացումներ չունի: Այդ մասին հայտնել է նաև Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամը:

Նա շնորհակալություն է հայտնում բոլորին բարեմաղթանքների և հաղորդագրությունների համար: Մարիամ Փաշինյանը նաև կիսում է իր ուրախությունն այն փաստի համար, որ վերջին օրերին ինքը դիմակ էր կրում  , հետևաբար հույս ունի, որ վիրուսը չի տարածել և ինքը չի վարակել այլ մարդկանց:

Մարիամը դարձյալ խնդրում է բոլոին անպայման դիմակ կրել, քանի որ որևէ մեկը չի կարող հասկանալ ինքը վիրուսակիր է արդյոք , թե ոչ: Նա իր գրառումն ավարտում է իրեն հատուկ լավատեսությամբ այն մասին, որ Կորոնավիրուսը կօգնի նույնիսկ ավելի առողջ ու ուժեղ դառնալ:

Понравилась статья? Поделиться с друзьями: