Դերասանուհի Մարիամ Մելիքյանին շատերն են հիշում։ Նա նկարահանվում էր տարբեր գովազդներում, սիթքոմերում, սերիալներում և զբաղվում էր մոդելային աշխատանքով։
Նա դադարեց երևալ էկրաններին, երբ ամուսնացավ և մեկնեց Թուրքիա՝ այնտեղ հաստատելով մշտական բնակություն։ Երկու երեխաների մայրիկն ապրում է Ստամբուլում երջանիկ կյանքով։ Նա երկու դուստր ունի։
Դերասանուհին վերջերս ընդգրկված էր Դիանա Գրիգորյանի հեղինակած հեռուստասերիալի նկարահնաման աշխատանքներին։
Դրանք իրականացնում էին Թուրքիայի հայկական վայրերում։ Ճիշտ է, Մարիամը քիչ է երևում էկրաններին, սակայն իր երկրպագուների հետ կապը պահպանում է համացանցում՝ ակտիվ շփումներ ստեղծելով նրանց հետ։
Այս անգամ դերասանուհին հանրայնացրել է մայրիկի՝ Գայանե Սարգսյանի լուսանկարը։ Հետևորդներն անմիջապես նկատել են, որ դերասանուհի դուստրն անչափ նման է մայրիկին։
Այդ մասին պատմել է հենց դերասանուհին պատմություններ հատվածում հաջորդիվ ներկայացված հոլովակում։ Մարիամին շատ է դուր եկել մոր և իր նմանությունների վերաբերյալ արձագանքները, նա հպարտացել է։