«Մարիամի հետ ունեցած լուսանկարից նեղվողներ ջան, համակերպվեք, որովհետև շատ եք տեսնելու այդպիսի լուսանկարներ»․ Նանե Արզումանյան

Լրագրող Նանե Արզումանյանը, ով պատերազմում կորցրել է եղբորը, հաճախ է սոցհարթակում կիսվում իր հույզերով։ Այս անգամ Նանեն մի գրառում է կատարել, ոորտեղ հորդորել է իր մասին գրելիս՝ լավ ուսումնասիրել իր գործունեությունը և նշել, որ ինքը շարունակելու է քննադատել թերացումներով աշխատանքը։

Մարդկանց խորհուրդ է տվել ապրել սեփական կյաքով։  Նանեն գրել է․ «Ես քննադատել ու շարունակելու եմ քննադատել նրանց, որոնց կատարած աշխատանքի մեջ թերացումներ կտեսնեմ։

Ես միշտ բարձրաձայնելու եմ այն, ինչի մասին շատերը լռում են ու վախենում են խոսել։ Իմ ընտանիքի ծավալած  հայրենանպաստ գործունեությունը բոլորի աչքի առաջ է և շարունակելու ենք մեր գործը, իսկ դուք նստեք և հրապարակումներ արեք… Արտաքին քննարկեք որքան ուզում եք՝ մատնելով ձեր ներսի մաղձը։

Եթե կարծում եք, որ լացս ու սուգս մատնող նկարներ պիտի հրապարակեմ՝ սխալվում եք։ Եթե մարդու ցավից հաճույք եք ստանում՝ ամեն երեկո եկեք Եռաբլուր ու կտեսնեք ինձ. գուցե ուրախանաք ու կշտանաք վերջապես…

Մի օր, մի ժամ իմ փոխարեն չեք կարող ապրել, մի օր չէիք կարող դիմանալ ձեր ծնողների ցավին, բայց չեք դադարում ցավս շահարկել…Իմ մասին հրապարակումներ անելիս լավ ուսումնասիրեք ամեն բան…Թող Աստված ների ձեզ ու երբեք չթողնի, որ նույն ցավը զգաք…

Հ.Գ.Մարիամի հետ ունեցած լուսանկարից նեղվողներ ջան, համակերպվեք, որովհետև շատ եք տեսնելու այդպիսի լուսանկարներ։ Մի խորհուրդ՝ ձեր կյանքով ապրեք…»։ Հիշեցնենք, որ լրագրողի լուսանկարը վարչապետի դստեր՝ Մարիամի հետ, քննադատվել էր։

Понравилась статья? Поделиться с друзьями: