Այսօր ԱԺ-ում կրքերը թեժ էին , ինչպես հատուկ է վերջին ԱԺ գումարմանը։ Վիճաբանությունները չէին դադարում․ մի կողմից աղմուկ և խառնաշփոթ էր, մյուս կողմից համատարած ծիծաղ։
Հնչեցին այնպիսի արտահայտություններ, որոնք ուղղակի հարիր չէին այդ դահլիճին, հնչեցին վիրավորանքներ, բայց լռություն այդպես էլ չպահպանվեց։
Անդադար հնչում էր Ալեն Սիմոնյանի բարկացած ձայնը, լռություն պահպանելու կոչով և հորդորով։ Հայկ Մամիջանյանը կարճ ելույթով հանդես եկավ և «Պատիվ ունեմ» դաշինքի անունից հնչեցրեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորները և «Պատիվ ունեմ» խմբակցությունը Փաշինյանի հրավերով կքննարկեն վարչապետի հրաժարականի տեքստը։
Մամիջանյանի կողմից արված հայտարարությունից հետո լսվեց մի շարք պատգամավորների անկեղծ ծիծաղը։ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց և առանց անջատելու բարձրախոսը ասաց․ «Մարդ բռնի նորից հրաժարակա․․․․․»։
Խոսքը մնաց անավարտ, քանի որ ԱԺ նախագահն անմիջապես անջատեց բարձրախոսը։ ԱԺ նիստից այս հատվածը համացանցում տարածում է գտել և լայն քննարկումների առիթ դարձել։ Տեսանյութը՝ կից։