Սոնա Սահակյան օգտատերը նկարագրել է հոգու ցավը և այդպես ասես՝ փոքր-ինչ փորձել մեղմել սրտում կուտակված տխրությունը։
Օգտատիրոջ գրառումը արծարծում է մեր ասօրվա իրականությունը, որտեղ հազարավոր անձիք պատերազմում են, ներքին մեծ պատերազմի մեջ են, որի ավարտն ասես՝ չի էլ երևում։ Սոնան մասնավորապես գրել է․ «Մարդիկ կան, որոնց համար պատերազմը ավարտված չէ։
Օրինակ՝ ես դեռ պատերազմում եմ։ Եվ հիմա կա «մեծ, սուրբ, հոգևոր պաթոս», որը ոչինչ չարժի այդչափ արյան դիմաց։ Եռաբլուրում էի։ 5 ամիս է խուսափում էի այնտեղ լինելուց։ Քայլում էի՝ տղաներին պատմելով ծնողների հիշողությունները, որոնք պատերազմի օրերին վստահվել են ինձ։
Պատմում էի՝ անտանելի ցավի հետ մեկտեղ ընտանիքներում դռները բաց են եղել ցանկացածի առջև։ Քայլերս ուղղվեցին այնտեղ, որտեղ սարսափում էի հասնել։ Դժվար ա գիտակցել ընկեր կորցնելը, որ քաղցր հիշողությունները մի օր արցունքով են նկարագրվելու։
Նստեցի կողքին և արցունքներովս սկսեցի տեղ հասցնել զգացածս, միտքս, հիշողություններս, սերս, կարոտս։ Փորձեցի տալ այն ամենը, ինչը պետք է վաղուց տված լինեի, ապա քար լռության մեջ լացիս ձայնը ստիպեց նորից լռել, ուշ է գնահատելու համար։ Չգիտեմ կհաջողվի՞ հաղթահարածդուրս գալ այս պատերազմից, բայց գիտեմ՝ չեմ կարող առաջվա պես ապրել․․․ շատերի նման «կազդուրվում եմ»` միտքս պաթոսում թաղելով…»։