Մարալ Նաջարյանի գերեվարության և ամիսներ շարունակ Ադրբեջանում գտնվելու միտքը հանգիստ էր տալիս իր շատ հայրենակիցների։ Շատերն են այս ընթացքում իրենց մտահոգություններն ու անհանգստություններն արտահայտել այս առիթով։
Այսօր կեսգիշերից քիչ անց ուրախալի լուր հրապարակվեց։ Հակոբ Հավատյանն իր սոցհարթակում տեղեկացրել է, որ Լիբանանի դեսպանի ու Կարմիր խաչի ջանքերով հնարավոր է եղել հայուհուն տուն վերադարձնել։ Մարալն արդեն իսկ Լիբանանում է՝ իրենց բնակարանում։
Հակոբ Հավատյանն իր տեղեկատվական հրապարակմանը կից լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է նաև վերադարձած Մարալը։
Մարալն ընտանիքի յոթ երեխաներից երկրորդն է և մասնագիտությամբ վարսահարդար է ու մատնահարդար։
Նա հարազատների հետ ամիսներ առաջ համարել է, որ իրենց ու երեխաների ապահան Հայաստանում է, ու վերադարձել էր հայրենիք, սակայն նա հիմա դարձյալ Լիբանանում է։
Հ․ Հավատյանի տեղադրած լուսանկարներում Մարալը ակնհայտորեն փոխվել է։ Նրա հայացքում դաջված է մեր «քաղաքակիրթ» հարևանի ու պատերազմի դեմքը։
Ցավոք, Մարալի ամուսինը դեռևս գերության մեջ է գտնվում և նրանից որևէ լուր դեռևս չկա։