Մարալ Նաջարյանին հիշում են բոլորը և արդեն հասցրել են սիրել ու նրա ուժեղ տեսակով հպարտանալ շատերը։
Մարալը մամուլի, հասարակության ուշադրության կենտրոնում է, նրանով հետաքրքրված են, մտահոգ և, իհարկե, ցանկանում են, որ ամեն բան լավ լինի նրա կյանքում։ Մարալն արդեն հասցրել է ճաշակել կյանքի ամենադառը պտուղները․ նա թշնամու կողմից գերեվարվեց պատերազմի անմիջապես ավարտից հետո։
Նրա վերադարձի համար միջնորդեցին Լիբանանի կառավարությունը, Արարատ Միրզոյանը, Ռուսաստանի ԱԺ նախագահը, Նաիրա Զոհրաբյանը և այլք։ Լրատվականներն արդեն մի քանի անգամ անդրադարձ կատարել էին Մարալին, խոսել նրա հետ։
Այս անգամ նրա հետ կրկին զրույց է ունեցել Ազատությունը։ Մարալը տեղափոխվել է Հայաստան և ցանկանում է այստեղ մշտական բանակություն հաստատել։ Նոր անձնագիր է ստացել․ հինը մնացել է թշնամու երկրում։
Մարալը նաև հողամաս է նվեր ստացել, ինչի առիթով չափազանց ուրախ էր և բարձրաձայնեց իր երազանքը․ կառուցել կոկիկ, գեղեցիկ տուն և ընտանիքի բոլոր անդամներին հավաքել իր տանիքի տակ։ Մանրամասները կից տեսանյութում։