Մարալ Նաջարյանը գերությունից շաբաթներ անց խոսել է ադրբեջանցիների վերաբերմունքից և այլ մանրամասներ ներկայացրել

Աշխարհասփյուռ հայությունը անասելի բերկրանք ապրեց, երբ իմացավ Մարալի ազատ արձակման լուրը։ Շաբաթներ անց Մարալի հետ հարցազրույց է ունեցել և տեղեկացել նրա որպիսությամբ Արմենպրեսը։ Մարալը մանրամասներ է ներկայացրել նոյեմբերի 9-ից մինչ այսօր իր զգացողությունների մասին։ Նա պատմել է, որ Բաքվի բանտում նրա հետ կոպիտ են վարվել, սակայն ձեռք չեն տվել։

Նշել է, որ երբ իմացան նրանց դեմ բան չունի, վերաբերմունքը կտրուկ փոխվել է։ Նաև նշել է, որ երբ դեղորայք է անհրաժեշտ եղել, անմիջապես տվել են։ Պատմել է, որ ամենաշատը կարոտել է երեխաներին և մորը։ Ֆիզիկապես նորմալ վիճակում է գտնվում, սակայն հոգեպես վերականգնման կարիք ունի, որի համար ժամանակ է հարկավոր։

Ազատության առաջին օրը Մարալը մոր տանն է անցկացրել, հաջորդ օրը՝ հիվանդանոցում՝ բուժզննում է անցել, իսկ շաբաթ և կիրակի քաղաքից դուրս հարազատների հետ գնացել են հանգստանալու։

Պատմել է, որ բանտից վարդերի փնջով  է եկել։ Այն նվիրել էին բանտում Մարտի 8-ի առիթով, որը նա ցանկացել է իր հետ վերցնել։ Ապագայի մասին խոսելիս՝ պատմել է, որ իրեն թվում է, թե նոր է ծնվել և Աստված նրան նոր կյանք է պարգևել։

Լիովին կազդուրվելուց հետո կանցնի իր բնականոն կյանքի հունին․ կվերադառնա իր գեղեցկության սրահ։ «Եթե ես չունենայի այս հանդարտ և հավասարակշիռ բնավորությունը, ես չպիտի դիմանայի այս փորձությանը», -նշել է Մարալ Նաջարյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!