«Մատիս համարը 15․5 ա, սպասում եմ՝ մատանիով». պատերազմից հետո իրար գտած երիտասարդներն ամուսնացել են․ մանրամասներ

Պատերազմի օրերին շատերի մոտ առաջնագծին ինչ-որ կերպ օգտակար լինելու անհագ ցանկություն կար։ Շատ երիտասարդ աղջիկներ որոշեցին իրենց ջերմ խոսքերով ոգևորել մարտի դաշտում աննկարագրելի պայքար մղող հայ երիտասարդներին։

Անին այս աղջիկների թվին էր պատկանում, ով ինքնատիպ գրառում էր թողել զինվորներին ուղարկվող տուփերից մեկի մեջ, սակայն հույս չուներ, թե այդ գրառումը կարող էր ճակատագրական լինել իր համար։

Պատերազմից հետո Անիի գրությունը ստացած երիտասարդը՝ Գրիշան, ով նվիրական կերպով պահել է գրությունն իր մոտ ու հետևողականորեն գտել հեղինակին, վերջերս առաջարկություն է արել Անիին։

Ընդ որում, Գրիշան պատահական է գտել Անիի նամակը։ Հետագայում է միայն պարզվել, որ Գրիշան այնքան էլ հեռու չի ապրում Անիի բնակության վայրից։

Անին այնքան ուրախ է, որ իր ուղարկած երկտողը հենց Գրիշային է բաժին հասել, քանի որ նա այդ երջանիկ պատահականության շնորհիվ հնարավորություն է ունեցել ծանոթանալու և ճանաչելու մի հրաշալի անձնավորության, ում ամուսնության առաջարկն առանց վարանելու ընդունել է։

Понравилась статья? Поделиться с друзьями: