Երգչուհի Մաշ Իսրայելյանն այսօր ամուսնանում է։ Նրա ընտրյալը դերասան Գարիկ Սաֆարյանն է։
Զույգն ընկերություն է անում շուրջ չորս տարի։ Նրանք դեռ ավելի վաղ պետք է ամուսնանային, սակայն երեք անգամ ինչ-ինչ պատճառներով զույգը հետաձգել է հարսանիքը։ Նրանց կնքահայրը երգիչ Գևորգ Մարտիրոսյանն է։
Հետաքրքիր և գեղեցիկ աստղաբույլ է հավաքվել։ Ազաբը երգիչ և դերասան Կարեն Ասլանյանն է, իսկ հարսնաքույրը՝ Նարե Գևորգյանը։
Մաշը շատ է ցանկացել, որ պսակադրությունը տեղի ունենա Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Նշել է, որ այն իրենց համար մեծ նշանակութուն ունեցող եկեղեցի է։
Սակայն պսակադրության համար ընտրվել է Սուրբ Երրորդություն եկեղեցին, քանի որ հարսանեկան զգեստը բավական ծանր է և դժվար կլիներ Մաշին բարձրանալ Գրիգոր Լուսավորչի եկեղեցու աստիճաններով։
Մաշի և Գարիկի երկրպագուները շտապել են շնորհավորել զույգին և ջերմ բարեմաղթանքներով հանդես գալ։
Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին և մաղթում մեծ երջանկություն և ընտանեկան խաղաղություն։