Երգչուհի Մաշ Իսրայելյանը շարունակում է վարել ակտիվ աշխատնքային գործունեություն։ Երգչուհուն չխանգարեց նաև մայրանալը։
Թվում էր՝ նրան ժամանակ հարկավոր կլինի վերականգնվելու համար, սակայն այդպես չեղավ և նա ծննդաբերությունից կարճ ժամանակ անց վերադարձավ սիրելի աշխատանքին։ Մաշը ակտիվ է նաև համացանցային հարթակում։
Եվ ահա հետևորդներին հայտնել է, որ նոր տեսահոլովակով հանդես կգա առաջիկայում։ Մաշը նաև պարբերաբար ցույց է տալիս իր արդեն մի քանի ամսական դստերը։ Մաշը և Գարիկը փոքրիկին Աննա անունն են շնորհել։ Աննան որքան մեծանում է, այնքան գեղեցկանում է և նմանվում մայրիկին։
Երգչուհու հետևորդները հիանում են փոքրիկով և անհամբերությամբ սպասում նրա մասնակցությամբ նոր լուսանկարների։ Այս անգամ երգչուհի մայրիկը Աննայի մասնակցությամբ նոր հոլովակ է հանարայնացրել, որին կցել է նաև խոսքեր։
Հոլովակը հուզիչ է ստացվել։ Այն առաջարկում ենք դիտել վարը բերված տեսանյութում և մի քանի այլ լուսանկարներ ևս։