Սոնա Շահգելդյանն աշխատանքային ակտիվ գործունեություն է ծավալում։ Նա մասնկացում է տարբեր միջոցառումների, որոնք էլ զարդարում է իր գեղեցիկ երգերով ու իր տաղանդավոր ձայնով։
Երգչուհին անակնկալով է հանդես եկել․ նա նոր աշխատանք է ներկայացրել իր երկրպագուների դատին։ Սոնա Շահգելդյանը երեկ նոր երգի պրեմիերա է ներկայացրել։ Երգը վերնագրված է` Մաշնեն էկավ, յարո՛ ջան։
Երգը ձևավորել է Լուսիկ Քոշյանը։ Այն ժողովրդական երգ է, որը Սոնան յուրովի է ներկայացրել։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ տեսահոլովակում Սոնան հանդես է եկել որդու հետ։
Երգչուհին տեսահոլովակում ներկայացել է մի քանի կերպարներում, որոնք բոլորն էլ ստացված են։ Երգչուհու որդուն մինչ պրիեմերան արդնե ճանաչում էին Սոնայի հետևորդները։
Տղան իր արտիստիկ պահվածքով գրավել է շատերի ուշադրությունը։ Նա տեսախցիկի առջև կաշկանդված չէ և հրաշալի է կատարում իր դերը։ Սոնա Շահգելդյանի նոր աշխատանքը կարող եք վայելել վարը։