20 տարի առաջ ամերիկյան մի սովորական ընտանիքում զույգ աղջիկներ են լույս աշխարհ եկել։ Ծնողների երջանկությանն ու ուրախությանը չափ ու սահման չի եղել։ Սակայն փոքրիկներին տեսնելով՝ նրանք զարմացած են մնացել։ Բանն այն է, որ քույրերը տարբեր երանգի մաշկով են ծնվել՝ բաց և թուխ։
Գիտնականների խոսքով՝ դա անոմալիա է։ Բացի այդ, այդպիսի երկվորյակների ծնվելու հավանականությունը 1․ 000․000 է։ Դե ինչ, սա հենց այդ դեպքն է։
Փոքր հասակում քչերն են հավատացել աղջիկների՝ երկվորյակներ լինելուն։ Մեծանալուց հետո քույրերը նաև տարբերվել են բնավորությամբ ու խառնվածքով։ Շիկահերն առավել ներամփոփ և չշփվող է, միշտ սեփական մտքերում խորասուզված, մյուսը՝ ուրախ է, կենսախինդ ու շփվող։
Ծնողների պնդմամբ՝ Լյուսին ներամփոփ է, քանի որ փոքրիկ տարիքում վերջինին կատակով «որդեգրված» են անվանել։ Իրենց ընտանիքում միայն հայրն է բաց մաշկով։
Դա շատ բան կարող է է բացատրել։
Սակայն տարբերություններով հանդերձ՝ քույրերը կյանքում հենվում են միմյանց վրա և լավ ընկերուհիներ են։