Մանրամասներ Ռոբերտ Մենենդեսի և իր հայուհի տիկնոջ մասին․ նրանք վերջերս պսակադրվել են հայկական եկեղեցում

ԱՄՆ սենատորներից Ռոբերտ Մենենդեսը հայկական միջավայրում հայտնի է հայոց ցեղաuպանության մասին իր հուզիչ ու համառ ելույթներով։ Նա իր ելույթներից մեկում նույնիսկ հուզվել է, երբ կոչ է արել Սենատին ընդունել ցեղաuպանությունը։

Ռ․ Մենենդեսը մի առիթով էլ պատմել է, որ իր դայակը հայ է եղել, ով բավականին դժվար ճակատագիր է ունեցել։ Պարզվում է՝ հայուհի է նաև Մենենդեսի կինը, ում հետ նա վերջերս է ամուսնացել։ Լրագրող Հրայր Թամրազյանը տեղադրել է Մենենդեսի և իր հայուհի կնոջ լուսանկարը՝ գրելով հետևյալը․

«Նկարում՝ ԱՄՆ-ի Սենատում միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը իր նոր կնոջ՝ Ադինե Արսլանյանի հետ, հայկական եկեղեցում պսակադրվելուց հետո։ Ռոբերտ Մենենդեսի և Ադինե Արսլանյանի պսակադրությունը տեղի ունեցավ 2020 թվականի հոկտեմբերին։

Ամերիկացի սենատորը տարիներ շարունակ եղել է հայկական հարցերի պաշտպանը Սենատում։ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ի Սենատը նրա հեղինակած բանաձևով ճանաչեց Հայոց ցեղաuպանությունը»:

Понравилась статья? Поделиться с друзьями: