Շոումեն, հայտնի արտիստ Արտյոմ Հակոբյանը չորս զավակների հայր է։ Նա երեք անգամ է ամուսնացել։
Առաջին ամուսնությունից Արտյոմը երկու որդիներ ունի։ Տղաներից ավագը ջութակահար է, իսկ մյուսը ֆուտբոլային ոլորտով է հետաքրքրված, հաճախում է ֆուտբոլային ակումբ և գլխավոր դարպասապահ է։
Մյուս ամուսնությունցի Արտյոմը մեկ դուստր ունի։ Նա դպրոցական է և սովորում է չորրսրդ դասարանում։
Եղբայրները սերտ շփումների մեջ են իրենց կրտսեր քույրիկի հետ։ Արտյոմը երրրոդ անգամ ընտանիք է կազմել դիրիժոր, խմբավար Էմմա Առաքելյանի հետ։
Նրանք միասին երեք տարի պարզապես շփվել են՝ այդ ընթացքում փորձելով հասկանալ իրեն կապի ամրության աստիճանը։
Եռամյա շփումներից հետո ամուսնացել են և մեկ զավակ ունեցել, ում Դանի են անվանակոչել։ Արտյոմը մշտապես իր կողքին է պահում իր չորս զավակներին էլ։
Երեխաներն էլ իրենց հերթին շատ կապված ու ջերմ են իրար նկատմամբ։ Նրանց շատ լավ է վերաբերվում նաև Էմմա Առաքելյանը։