Մանրամասներ դիրքերում գիշերը մահացած զինվորների մասին․ ովքե՞ր են նրանք

Այսօրվա առավոտը բոթաբեր էր։ Երեք զինվորների մահվան մասին տեղեկացանք պաշտոնական աղբյուրներից։ Երեքն էլ տարեկիցներ էին՝ 2002 թվականին ծնված տղաներ, ովքեր Սյունիքի դիրքերից մեկում միասին են եղել։

ՊՆ-ն խոստացել է առաջիկայում հանդես գալ այս գործի բացահայտման պատշաճ տեղեկատվությամբ։ Իսկ մինչ այդ ներկայացնենք մահացած զինվորների մասին որոշակի տեղեկություններ։

Զինվորներից մեկը Մուրադ Մուրադյանն էր։ Նա իր զինծառայությունը նախորդ տարի էր սկսել և մասնակցել էր արցախյան վերջին պատերազմին։

Մուրադը Կոտայքի մարզից էր՝ Բուժական համայքնից։ Նա ընտանիքի կրտսեր զավակն էր՝ երեք քույրերի միակ եղբայրը։

Մահացած զինվորներից մյուսը Գոռ Սահակյանն էր, ով Դիլիջանից էր և զինծառայությունը սկսել էր 2021 թվականի ձմռանը։

Գոռը մինչ զինծառայության մեկնելը հասցրել էր ընդունվել ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։

Գոռին ճանաչողները նշում են, որ նա խելացի, հավասարակշռված ու զուսպ անձնավորություն էր, ով պատրաստվում էր զինծառայությունից հետո շարունակել ուսումը։

Понравилась статья? Поделиться с друзьями: