Պետրոս Ղազարյանը խոսել է հաղորդման շրջանակում սրբազան,դիվանապետ՝Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի հետ։ Հայ եկեղեցու պատմություն առարկայի թեման շարունակվում է ակտիվ քննարկումների առիթ տալ։
Սրբազան Արշակ Եպիսկոպոսըի պատասխան Պետրոսի հարցին,թե մի՞թե վատ է,որ բնագիտական առարկաների ժամերը շատացրել են,նա ասաց,որ երեխան միայն գիտություն չպիտի ուսումնասիրի,այլ նաև բարոյականություն,այդ դրույթը կրթական կոնտեքստում չկա։ Դրա վկայությունը այն է,որ առարկան տարալուծելու են այլ առարկաների մեջ։
Առարկան ընդգրկում է որոշակի ծավալ,ինչպե՞ս են տեղավորելու այլ առարկայի մեջ։ Ժամաքանակ է կրճատված։ Մեզ հետ պիտի քննարկեին ու մենք ասեինք ինչն է պետք ընդգրկել ինչը ոչ,նույն այդ դասագրքի մեջ կան նյութեր,որ պետք էր փոխել։ Բայց մեզ թույլ չտվեցին քննարկել։ Կարևոր է,որ հասկանանք ․ի՞նչ քաղաքացի ենք ուզում կրթել։
Կարելի է մտածել ինչ գրել,բայց չգրելը լավ լուծում չի։ Պետրոս Ղազարյանի հարցին,թե ինչու Մայր աթոռը երբեք առաջ չի քննադատել կրթական համակարգը ու ինչու հիմա է դա անում,երբ իրենց անդրադարձան նոր,սրբազանը պատասխանեց,որ դա էդպես չի ու իրենք,երբ տեսնում են խնդիր՝արձագանքում են։