«Մայրս տոն-կին էր․․․» Արմեն Մուրադյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել

Արմեն Մուրադյանի ծնողները բազմաշնորհ քաղաքացիներ էին։ Նրա հայրը՝ Աբգար Մուրադյանը, տաղանդաշատ ու հանրահայտ երաժիշտ էր, իսկ մայրը՝ բժիշկ։

Այսօր հայտնի բժշկի մայրիկի՝ Լիլիա Արտաշեսովնայի ծննդյան օրն է։ Ամուսինները շատ սիրով ու նվիրված են եղել։ Մտերիմները նշում են, որ երաժիշտ ամուսնուն հենց բժշկուհին կինն է ոգևորել և ոգեշնչել։


Լինելով ակտիվ ու գերազանցիկ ուսանող՝ Լիլիա Արտաշեսովնան իր բալիկներին մեծացրել է Բժշկական համալսարանում։ Նրա ընկերները հումորով հիշում են, որ նրա երեխաները նույնիսկ Բժշկական համալսարանում են քայլել սովորել։

Արմեն Մուրադյանը մի հուզիչ տեսանյութ է տեղադրել իր սոցհարթակում, որտեղ պատմվում է Լիլիա Արտաշեսովնայի մասին։ Տեսանյութին կից Արմեն Մուրադյանը գրել է․

«Մայրս տոն-կին էր․․․ Նա ապրեց իր գործով, մեզնով, անչափ սիրեց ամուսնուն ու սիրվեց: Մորս հոգատարությունը, բարությունը, անձնազոհությունը չէին սպառվում։


Այսօր Նա 80 կդառնար։ Երկար տարիների առողջ կյանք աշխարհի բոլոր Մայրերին»։ Արմեն Մուրադյանի տեղադրած տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!