Տաղանդավոր դերասանուհի , հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն առանձնանում է ոչ միայն իր դերասանական խաղով , այլև հարուստ բանավոր ու գրավոր խոսքով. նրա էջերում արված ամեն գրառում մի փոքրիկ ստեղծագործություն է ՝ խոհափիլիսոփայական, միևնույն ժամանակ՝ պարզ ու հասկանալի:
Նազենիի վերջին գրառումն անհնար է առանց հուզվելու կարդալ. դերասանուհին իր մայրիկի ծննդյան օրն է շնորհավորում,ով, ցավոք , ժամանակից շուտ է լքել դերասանուհուն:
Սիրելի դերասանուհին զարմանում է դեռ , թե ինչու մայրն առանց հրաժեշտի գնաց, հապշտապ, հետո փաստում է , որ մայրիկի գրքերն իբրև մասունք դասավորելիս ինքը հասկացավ , որ որբացել է, նրա կարոտով է որբացել: Բայց Նազենին նաև մի փոքր բողոք ունի աշխարհին ու իր աստվածային մորը, որովհետև նա բարությամբ ու մյուսներին հասնելու կարողությամբ է սնել իրենց, իսկ այդպես ապրելը դժվար է հիմա :
Նազենիի մայրը հավատարիմ մնաց սկզբունքներին ՝երբեք չխանգարել, վատություն չանել, օգնել, զավակներին դաստիարակեց , սակայն, այլ իրականության համար, որովհետև , ինչպես , Նազենին է նշում անկառավարելի այս քաոսում խղճի ձայնն այլևս լսելի չէ: