«Մայրի՛կ, ես ճիպոտ չգտա, բայց քար գտա, որով կարող ես ինձ խփել»․ դաստիարակության մասին հուզիչ պատմություն

Շվեդացի գրող Աստրիդ Լինդգրենը Նոբելյան մրցանակ ստանալիս ելույթով հանդես եկավ, որն այսօր էլ շարունակում է տարածվել։ Իր խոսքը կենցաղային օրինակով ձևակերպեց, որպեսզի առավել մատչելի և հասկանալի լինի մյուսներին։

Եվ այսպես, գրողը բարձր ամբիոնից պատմեց, որ մի անգամ հոգևորականի կնոջ է հանդիպել, ով պատմել էր նրան, որ երբեք երեխային չի հարվածում։ Բայց ի անգամ փոքրիկն այնպիսի անկարգություն արեց, որ կինը որոշեց 1 անգամ դեմ գնալ սկզբունքներին և դիմել ծեծի մեթոդին։

Այդ ժամանակ ճիպոտով հարվածելը տարածված երևույթ էր և ոչ ոք չէր դատապարտի նրան։ Կինը երեխային ուղարկում է փողոց, որպեսզի ճիպոտ գտնի և բերի տուն։ Երեխան երկար որոնումներից հետո գալիս է տուն և արցունքոտ աչքերով մայրիկին ցույց տալիս իր ձեռքի քարը։


Նա երկար փնտրել էր, բայց ճիպոտ չէր գտել։ Նա ասաց. «Մայրի՛կ, ես ճիպոտ չգտա, փոխարենը քար գտա, որով կարող ես ինձ խփել»։ Այդ պահին մայրը հանկարծ հասկացավ, թե երեխայի տեսանկյունից իրավիճակն ինչպես էր ընկալվում. եթե մայրիկս ուզում է ինձ ցավեցնել, ապա ինչ տարբերություն, թե ինչով դա կանի։

Նույն հաջողությամբ թող քարով ցավեցնի։ Մայրը որդուն նստեցրեց ծնկներին և երկուսով լաց եղան։ Կինը քարը դրեց խոհանոցի դարակին՝ որպես հիշեցում՝ բռնությունը ելք չէ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!