Նելլի Խերանյանն ունի գեղեցիկ արտիստական ընտանիք, որն արդեն երեսուներեք տարեկան է։ Ընտանիքում ծնվել ու մեծացել են երկու գեղեցկադեմ աղջիկներ, ովքեր հիմա բավականին հասուն մարդիկ են և բարձր են գնահատում իրենց ընտանիքն ու ծնողներին։
Նելլի Խերանյանի դուստրերից Անին մի փոքրիկ տեսանյութ է հրապարակել, որը վերնագրել է «Մամաս»։ Նշենք, որ Անին Թատերական ինստիտուտի աշխատակից է, դասախոսում է այնտեղ։
Նելլի Խերանյանը մի առիթով խոստովանել է, որ իրենց տանը դերասան ամուսինների ամենից մեխ քննադատը հենց ավագ դուստրն է՝ Անին, ով նաև չի խնայում հպարտության ու գովեստի խոսքերը հարկ եղած դեպքում։
Անիի հրապարակած կադրերում նրա դերասանուհի մայրիկը՝ Նելլին, մասնագիտական գործունեության մեջ է․ մի դեպքում կուլիսներում է, մեկ այլ դեպքում էլ՝ բեմի վրա։
Նելի Խերանյանի ավագ դստեր՝ Անիի տեսադրած ուշագրավ կադրերը կարող եք դիտել ստորև բերված նյութի մեջ։