Մամայիս համար ապագա մենեջեր եմ․ Սիլվա Հակոբյանը դստեր մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է հրապարակել

Հայտնի երգչուհի Սիլվա Հակոբյանի դստրիկը շարունակում է ամեն օր մայրիկի օրը և սիրտը լցնել սիրով ու ջերմությամբ։ Օրերս Սիլվան Հայաստանում չի եղել։ Նա Մոսկվա էր գնացել հայտնի Տաշի շոուի նկարահանումներին մասնակցելու համար։

Դատելով Սիլվայի տեղադրած հրապարակումներց՝ նա այս անգամ առանց Միլայի է գնացել։ Սակայն Միլան ամեն դեպքում շարունակում է մայրիկի անբաժան ուղեկիցը մնալ։ Մայրիկի վերադառնալուց հետո Միլան նրան դարձյալ ուրախացրել է իր անուշ խոսքով ու զվարճալի մտքերով։

Միլան այս անգամ որոշել է զանգել երևակայական օգնականին և պահանջել, որ գա և մայրիկին տանի։ Երբ մայրիկը հարցնում է, թե ուր է նա պատրաստվում ուղարկել իրեն, Միլան պատասխանում է՝ գործի։


Այս տեսանյութը տեղադրելով՝ Սիլվան գրել է, որ Միլան հնարավոր է ապագայում իր մենեջերը դառնա, քանի որ այս տարիքից արդեն իսկ սկսել է զբաղվել կազմակերպչական հարցերով։ Այս զվարճալի նյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!