Մահվան բոթ․ կյանքից հեռացել է անվանի բժիշկ, ով կես դարից ավելի կրեց սպիտակ խալաթ՝ պատվով և հպարտությամբ

Այսօրվա քաոսային աշխարհում տիրող իրադարձությունները ևս մեկ անգամ եկան ցույց տալու և ապացուցելու, որ կյանքը մեկ մազից է կախված և ոչ ոք երբևէ չի կարող իմանալ, թե լույսն ինչպիսի իրականության մեջ կբացվի և արդյո՞ք կբացվի։ Վերջին օրերին այնքան շատ են մահվան բոթերը։ Լավագույնները լքում են երկիրը։

Բժիշկ Մուրադյանը խոր վշտով և ափսոսանքով հայտնում է, որ կյանքից հեռացել է բժիշկ, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանը, ով կես դարից ավելի սպիտակ խալաթը պատվով ու հպարտությամբ է կրել։

Սարուխանյանը անգնահատելի հետք է թողել վիրաբուժության, մասնագետների պատրաստման և բուժման նոր մեթոդների կիրառման գործում: Բժիշկը ԵՊԲՀ վիրաբուժության 3-րդ ամբիոնի վարիչն էր, ով խորհուրդներով վիրաբույժների կողքին է եղել և աջակցել բարդ իրավիճակներում։

Նրան երախտագիտությամբ կհիշեն սաները, ուսանողները և բոլոր նրանք, ովքեր կարողացել են ջանասիրությամբ յուրացնել ստացած գիտելիքները և դառնալ պիտանի մասնագետներ:

Սարուխանյանի ջանքերի շնորհիվ շատերն այսօր իրենց 2-րդ կյանքն են ապրում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!